Ինչպես իմանալ, թե կոնկրետ ինչ գիտի ձեր մասին Google-ը

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Google-ը տվյալներ է հավաքում օգտագործողների մասին: Սակայն կոնկրետ ինչ տվյալների մասին է խոսքը: Ստեղծվել է նոր կայք`https://myactivity.google.com/, որը ցույց կտա, թե ինչ տեղեկություններ ունի Google-ը ձեր մասին:

Խոսքն այն տվյալների մասին է, օրինակ, թե ինչ եք փնտրում ինտերնետում, ինչ երգեր եք լսում, իսկ տեսանյութեր եք դիտում, ինչ հավելվածներ եք օգտագործում սմարթֆոնում և այլն:

Կա տվյալների ցուցադրման երկու տարբերակ` ժամանակագրական ու թեմատիկ բլոկներով: Կարելի է նաև ընտրել կոնկրետ ամսաթվեր: Նախատեսված է նաև տվյալները ջնջելու ֆունկցիա` կայքի ձախ մասի մենյուի մեջ. պետք է ընտրել ամսաթիվը կամ ամսաթվերը ու սեղմել ջնջելու կոճակը:

Բայց միթե՞ սա բավարար է, որպեսզի արխիվից ձեր տվյալներն իսկապես ջնջվեն: Հուսադրող է գոնե այն, որ այս տվյալները կողմնակի անձինք չեն կարող տեսնել: