Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 2)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Color Tower

Գինը` 0.99$ – անվճար

Սա փազլ-խաղ է, որտեղ պետք է կառուցել աշտարակներ: Պետք է արագ կողմնորոշվել ու համապատասխան գույնի աղյուսներ օգտագործել` աշտարակը կառուցելու համար:

 

My town: School

Գինը` 2.99$ – անվճար

Նախատեսված է 3-13 տարեկանների համար: Սա խաղ է, որի գործողությունները տեղի են ունենում դպրոցում: Խաղի գործող անձինք են աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները: 9 սենյակներից յուրաքանչյուրում անցկացվում են տարբեր փորձարկումներ, կան նաև զվարճալի մինի-խաղեր, որոնք կհետաքրքրեն երեխաներին:

 

Word Triangle

Գինը` 1.99$ – անվճար

Լրացրեք բուրգում բացակայող տառերը` գուշակելով թաքցրած բառերը: Յուրաքանչյուր հաջորդ տողում ներառված բառերը կրնում են նախորդ շարքում առկա տառերը, սակայն այլ հերթականությամբ:

 

Drop Flip

Գինը` 1.99$ – անվճար

Փորձիր գնդակը գցել զամբյուղի մեջ: Կհետաքրքրի նրանց, ովքեր սիրում են ֆիզիկայի կանոնների վրա հիմնված խաղեր: Տեղաշարժեք, պտտեք խանգարող օբյեկտները` նպատակին հասնելու համար:

 

Hashpic 

Գինը` 3.99$ – անվճար

Այս հավելվածն օգնում է հեշթագներ ավելացնել լուսանկարների վրա և այդպիսով ունենալ դասակարգված տեսադարան, որտեղ արագ ու հեշտ կարելի է գտնել պահանջվող լուսանկարը:

 

Mic’d

Գինը` 1.99$ – անվճար

Սա շատ պարզ հավելված է, որը հնարավորություն է տալիս արագորեն ձայնագրություններ անել: Mic’d-ը հասանելի է նաև Apple Watch խելացի ժամացույցի համար: