Samsung-ը հետ կկանչի բոլոր Galaxy Note 7-երը

Samsung Electronics ընկերությունը այս օրերին կհայտարարի բոլոր Galaxy Note 7 սմարթֆոնները հետ կանչելու մասին: Խնդիրը մարտկոցի պայթյունի դեպքերն են: Այս մասին հաղորդում է Yonhap News գործակալությունը:

Samsung Electronics-ի ներկայացուցչի խոսքով` ամենակարևորը մարդկանց անվտանգությունն է ու հաճախորդների վստահությունը չկորցնելը:

Ըստ աղբյուրի` մեկ շաբաթվա ընթացքում ընկերությունը կպարզի` ինչ է պատահել մարտկոցներին ու հայտարարություն կանի այդ մասին: Խնդրահարույց մարտկոցներով հեռախոսների թիվը կազմում է 0,1 տոկոս: Խնդիրը վերացնելու համար պարզապես կփոխվեն մարտկոցները:

Նշենք, որ Galaxy Note 7 սմարթֆոնի վաճառքը մեկնարկել էր օգոստոսի 19-ին: