Քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության խորհուրդի և ՏՀՏ գործատուների միության համագործակցության հեռանկարները

ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՏՀՏ գործատուների միության նպատակները, խնդիրներն ու նախաձեռնությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հանրակարթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացման և երկրի կիբեռանվտանգության ամրապնդման հարցերին։ 

Քննարկվել են  նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի և ՏՀՏ գործատուների միության համագործակցության հեռանկարային ուղղությունները:

Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել Անվտանգության խորհրդում  համապատասխան ոլորտային քննարկումների ժամանակ ներգրավել նաև  ՏՀՏ գործատուների միության մասնագետներին: