Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 5)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

OverColor – spatial puzzle for children

Գինը` 2.99$ – անվճար

Այս խաղը կզարգացնի երեխաների տրամաբանությունը: Յուրաքանչյուր մակարդակում ներկայացվում է պատկեր, որը պետք է կարողանալ վերարտադրել` մաս առ մաս հավաքելով:

 

TapMon Battle

Գինը` 0.99$ – անվճար

Թափմոնները հետաքրքիր փոքրիկ արարածներ են, որոնք կարող են դառնալ ձեր հավատարիմ ընտանի կենդանին: Պետք է նրանց խնամել, զարգացնել ունակությունները, որպեսզի թափմոնները կարողանան մրցել այլ արարածների հետ: Խաղը համատեղել էի նաև Apple Watch-ի համար:

 

Get ‘Em

Գինը` 0.99$ – անվճար

Օգնիր քաղաքի պաշտպան շներին գտնել հանցագործներին ու չթողնել, որպեսզի նրանք վնասեն խաղաղ քաղաքացիներին: Պետք է նաև ազատել գերության մեջ հայտնված շներին, որոնք կմիանան ու կօգնեն մեղավորներին գտնելու գործում:

 

Jigsaw Wonder Puppies Puzzles for Kids

Գինը` 1.99$ – անվճար

Սիրո՞ւմ եք փազլներ հավաքել, այն էլ շնիկների պատկերներով: Ուրեմն այս խաղը ձեզ համար է: Նախատեսված է բարդության մի քանի աստիճան, կարող եք օգտվել նաև հուշումներից:

 

Ask Me Colors and Shapes 

Գինը` 3.99$ – անվճար

Սա ուսուցողական հավելված է, սովորեցնում է գույներն ու երկրաչափական մարմինների ձևերը: Օգտակար է հատկապես 3-6 տարեկան երեխաների համար: Հավելվածը շատ գունեղ է, իսկ սովորելու պրոցեսը` հետաքրքիր: