Apple-ը մեկ շաբաթից կդադարեցնի iPhone 4-ի սպասարկումը

Apple-ը սեպտեմբերի 13-ին կդադարեցնի 6 տարի առաջ թողարկված iPhone 4-ի սպասարկումը: Սա նշանակում է, որ ընկերությունն այլևս չի թողարկի տվյալ մոդելի մասեր ու չի ապահովի տեխնիկական աջակցություն, բացի այդ` պաշտոնական ներկայացուցիչներն այլևս չեն վերանորոգի մոդելը: Բացառություն է միայն Կալիֆորնիա նահանգը, որտեղ օրենսդրությունը պահանջում է, որպեսզի ընկերությունը սպասարկի իր արտադրանքը ևս երկու տարի:

Հիշեցնենք, որ մի քանի օրից Apple-ը կներկայացնի նորագույն iPhone 7-ը:

Բացի iPhone 4-ից` այլևս չեն սպասարկվի 20 դյույմանոց iMac-ը (Mid 2009), Mac mini-ն (Mid 2010), Mac mini Server-ը (Mid 2010), iPod Shuffle 2-րդ սերնդի նվագարկիչը, iPod Classic-ը, 2-րդ սերնդի iPod touch-ը, 4-րդ սերնդի iPod Nano-ն ու 2008-ին թողարկված 13 դյույմանոց MacBook նոութբուքը:

Աղբյուրը` phonearena.com