Panasonic-ը ներկայացրել է խելացի տան կոնցեպտ

Panasonic-ը ներկայացրել է խելացի տան կոնցեպտ

Բեռլինում այս օրերին անցկացվում է IFA ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվում են կենցաղային տեխնիկայի ինովացիոն լուծումներ, սարքեր ու աքսեսուարներ: Ճապոնական Panasonic-ը ցուցադրել է խելացի տան կոնցեպտ` տաղավարում տեղադրելով գերժամանակակից սարքեր, որոնք «հաղորդակցվում են» միմյանց հետ:

Ապագայի խելացի տան բնակիչները կկարողանան կառավարել տան տեխնիկան թափանցիկ սենսորային էկրանների միջոցով, որոնց վրա կցուցադրվեն սարքերի մասին տվյալներ: Որպես էկրան կարող է ծառայել հեռուստացույցը, որն անջատված վիճակում չի տարբերվում թափանցիկ ապակուց:

Ընկերության ներկայացրած համակարգը փորձում է կանխագուշակել տանտիրոջ ցանկությունները, օրինակ գինիների պահարանը կօգնի տեսնել առկա գինիների հետ համադրելի ուտեստների պատրաստման բաղադրատոմսերը:

44

Հետաքրքրող բաղադրատոմսը կօգնի պատրաստել խոհանոցի հատուկ սեղանը, որը միաժամանակ ծառայում է որպես էլեկտրասալիկ ու կարողանում է կարգավորել ջերմաստիճանը` ըստ բաղադրատոմսի: Սեղանի կոնկրետ հատվածներ ավելի տաք են, ինչն օգնում է ուտելու ընթացքում ափսեն տաք պահել: Իսկ խելացի սառնարանը ստուգում է` արդյոք առկա են բոլոր անհրաժեշտ մթերքները:

45

 

Այս բոլոր տեխնիկաները կառավարելու համար նախատեսված է միասնական համակարգ, որը միացված է ինտերնետին: Հնարավոր է հեռակա միացնել-անջատել ու կառավարել սարքերը: