#Accelerate2030. հայկական 3 նախագիծ անցել է միջազգային փուլ

Սեպտեմբերի 5-ին կայացել է #Accelerate2030 մրցույթի հայաստանյան ընտրական երկրորդ փուլը, որը հաղթահարել են երեք մասնակիցներ` Dasaran-ը, News Deeply-ն ու One Armenia-ն: Միջոցառման նպատակն է գտնել սոցիալական նորարարների ու ձեռներեցների,  որոնց աշխատանքի արդյունքները նպաստում են Կայուն զարգացման նպատակների իրականացմանը: Մրցույթի կազմակերպիչներն են ՄԱԶԾ-ն ու Impact Hub-ը:

#Accelerate2030 միջազգային մրցույթը զուգահեռաբար անցկացվում է աշխարհի 10 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Մրցույթի երկրորդ փուլի ընթացքում կիսաեզրափակիչ դուրս եկած թեկնածուները ներկայացրել են իրենց գաղափարները` ունենալով ընդամենը 3 րոպե:

Հաջորդ փուլի ընթացքում միջազգային ժյուրին կգնահատի բոլոր 10 երկրներից ընտրված հայտերը և կընտրի լավագույն հինգին՝ մասնակցելու Ժնևում կայանալիք Սոցիալական նպատակների գագաթնաժողովին: