Google-ը պատրաստում է պլանշետ

Google-ը պատրաստվում է թողարկել սեփական ապրանքանիշի պլանշետ, որը պատրաստ կլինի մինչև այս տարվա ավարտը: Այս նորությամբ կիսվել է հայտնի ինսայդեր Էվան Բլասը: Նա իր Twitter-ում գրել է, որ Google-ը Huawei-ի հետ միասին մշակում է 7 դյույմանոց պլանշետ, որը կունենա 4 ԳԲ օպերատիվ հիշողություն:

Evleaks-Tweet.@750

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Հիշեցնենք, որ Google-ը հոկտեմբերի 4-ին կներկայացնի նոր հեռախոսներ` այս անգամ Pixel ապրանքանիշի ներքո, Chromecast հեռուստատեսային սարքի 4K տարբերակն ու նոր սերնդի Daydream VR-ակնոց: