Rambler-ի 98 մլն օգտատերերի գաղտնաբառերը հայտնվել են ինտերնետում

Անձնական տվյալների արտահոսքին հետևող LeakedSource.com կայքը հաղորդում է, որ ինտերնետում են հայտնվել Rambler-ի էլեկտրոնային փոստի 98 միլիոն 200 հազար օգտատարերի անուններն ու գաղտնաբառերը: Նշվում է, որ տվյալները գողացվել են 2012-ի փետրվարին, սակայն հրապարակային տեղադրվել են միայն հիմա:

Rambler-ի ներկայացուցիչների խոսքով` ընկերությունը տեղյակ է արտահոսքից, ընդ որում` այդ տվյալները հրապարակվել են դեռևս 2014-ին, և այդ ժամանակ 4 միլիոն ակտիվ օգտատերերի տվյալները փոխվել են:

Ըստ Rambler-ի ներկայացուցիչ Սոֆյա Իվանովի` սա չի նշանակում որ բազայում առկա ոչ մի գաղտնաբառ չի աշխատի. սովորաբար օգտագործողների մի մասը ստիպողաբար փոխված գաղտնաբառը փոխարինում է հնով կամ շատ հեշտ հիշվող, պարզ գաղտնաբառով, ինչն արդեն վտանգավոր է: Նրա խոսքով` ընկերությունը վաղուց պահպանում է գաղտնաբառերը կոդավորված տեսքով, բացի այդ` խորհուրդ է տալիս օգտատերերին կիրառել երկու փուլային ավտորիզացիա, որի դեպքում գաղտնաբառից բացի անհրաժեշտ է մուտքագրել SMS-ով ստացած կոդը:

Անվտանգությունից ելնելով` Rambler-ն, այնուամենայնիվ, կուսումնասիրի հրապարակված բազայի տվյալները, և տվյալների համընկնման դեպքում ստիպողաբար կփոխի գաղտնաբառերը:

Աղբյուրը`Ведомости