Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 7)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Brain Wave Headache Relief

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է ուղեղի ալիքները ռելաքսացիայի ենթարկելու ու գլխացավն անցկացնելու համար: Այն յուրաքանչյուր ականջին ուղարկում է ցածր հաճախականությամբ տարբեր ձայներ, որոնք ազդում են կոնկրետ ալիքների վրա:

 

Mad O Ball 3D

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է կառավարել գնդակի ուղղությունն ու արագությունը` ընթացքում հաղթահարելով փորձություններ: Նպատակը վերջնակետին հնարավորինս արագ հասնելն է: Խաղն ունի 6 թեմաներ:

 

Easy Photo & Video Transfer

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանաք լուսանկարները հեշտությամբ ուղարկել, անկախ նրանից, թե ինչ սարք է օգտագործում ձեր ընկերը, wi-fi կապ կա տարածքում, թե ոչ: Easy Photo & Video Transfer-ն աշխատում է Wi-Fi, Bluetooth մոդուլներով, կարող է փոխանցել նկարները նույնիսկ վեբ-բրաուզերի օգնությամբ: Այն ունի նաև փոխանցվող ֆայլերի որակի ընտրության հնարավորություն:

 

BriefKey – Custom Swipe & GIF Keyboard

Գինը` 0.99$ – անվճար

Սա սվայփ-ստեղնաշար է, որի օգնությամբ կարելի է ուղարկել GIF-եր, էմոջիներ, նկարներ, կիսվել օրացույցում գրանցված անելիքներով և այլն: Այն կարողանում է թարգմանել հաղորդագրությունները 40 լեզուներով, որոնում կատարել ինտերնետում` առանց այլ հավելվածներ տեղափոխվելու: