Որքա՞ն ամուր է նոր LG V20-ը

LG V20 սմարթֆոնի թողարկումից մի քանի ժամ չանցած Android Authority կայքը փորձության ենթարկեց LG-ի նոր առաջատար մոդելը, որն ունի Snapdragon 820 պրոցեսոր, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն ու 16 ՄՊ տեսախցիկ: Հիշեցնենք, որ սա Android 7.0 Nougat ՕՀ-ով աշխատող առաջին սմարթֆոնն է:

Սակայն վերադառնանք դրոփ-թեստին.  հեռախոսը քաջաբար պայքարել է ու կարողացել պահպանել ամբողջականությունը մի քանի անգամ գետնին ընկնելուց հետո: Սակայն վերջին «թռիչքը» այնքան էլ հաջող չէ, մի խոսքով` դիտեք ինքներդ: