Super Mario Run` հատուկ iPhone-ի և iPad-ի համար

Super Mario Bros.-ի հեղինակ Սիգերու Միամոտոն երեկ անսպասելի հայտնվեց Apple-ի միջոցառմանը ու հաղորդեց, որ Nintendo ընկերության` սմարթֆոնների համար նախատեսված առաջին լիարժեք խաղը կթողարկվի iOS օպերացիոն համակարգի համար: Խոսքը բոլորի կողմից սիրված Super Mario Run-ի մասին է, որը կտարբերվի շուկայում առկա «վազելու» խաղերից ու կհիշեցնի հին ու բարի Mario-ն` երկչափ գրաֆիկա, որտեղ Մարիո անունով հերոսը վազում է ձախից աջ` անցնելով փորձություններ:

Ինչպես ցուցադրվել է միջոցառմանը, խաղը հնարավոր կլինի կառավարել մեկ ձեռքով, ընդ որում` սմարթֆոնը ձեռքում կլինի ուղղահայաց դիրքով:

Super Mario Run-ի պաշտոնական թողարկումը սպասվում է 2016-ի վերջին, սակայն խաղն արդեն հայտնվել է App Store-ում: Խաղն ունի կատարելագործված գրաֆիկա ու բազմաթիվ նոր մակարդակներ: