AirPods. ինչ առաձնահատկություններ ունի Apple-ի անլար ականջակալը

Սան Ֆրանցիսկոյում անցկացված միջոցառմանը Apple-ի մարքեթինգի գծով ղեկավար Ֆիլ Շիլլերը ներկայացրեց ընկերության առաջին անլար ականջակալները` AirPods-ը: Նորույթը միանում է ոչ միայն iPhone 7 սմարթֆոնին, որն այլևս չունի 3,5 մմ անցք, այլև այլ i-սարքերին:

AirPods-ը չունի կոճակներ, անհրաժեշտ է միայն դիպչել մակերևույթին ու այն կմիանա i-սարքերին կամ համակարգչին: Երկու անգամ դիպչելու դեպքում միանում է Siri ձայնային օգնականը, որին հրահանգներ տալով` կարելի է երաժշտություն ընտրել, կարգավորել բարձրությունը, ստուգել մարտկոցի լիցքը, ինչպես նաև զանգեր կատարել:

Apple W1 պրոցեսորը, օպտիկական սենսորներն ու արագաչափը կարողանում են «հասկանալ», որ AirPods-ը գտնվում է ականջների մեջ, ըստ այդմ էլ ձայնը միանում ու անջատվում է` ականջակալը դնելու և հանելու ժամանակ: Եթե պետք է զանգ կատարել, ապա մեկ ականջակալը հանեք ականջից ու սարքը կհասկանա, որ պետք է միացվի միկրոֆոնը:

AirPods-ի մարտկոցը թույլ է տալիս 5 ժամ անընդմեջ երաժշտություն լսել, իսկ անլար լիցքավորող պատյանի առկայության դեպքում 24 ժամ: Տւփի մեջ 15 րոպե դնելով` մարտկոցը կհավաքի 3 ժամ աշխատելու լիցք:

ԱՄՆ-ում AirPods-ը կվաճառվի $159 դոլարով, սպասվում է, որ վաճառքը կմեկնարկի հոկտեմբերին: Ականջակալների հետ միասին կտրվեն լիցքավորող պատյան ու Lightning/USB լար: Նորույթը համատեղելի է iOS 10, watchOS 3 կամ macOS (Sierra) օպերացիոն համակարգերով աշխատող ցանկացած սարքի հետ: АirPods-ները կարող են աշխատել նաև այլ սարքերի հետ Bluetooth-ի միջոցով, սակայն այդ դեպքում հավելյալ ֆունկցիաները հասանելի չեն լինի:

Աղբյուրը`Apple, The Verge, CNET