Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 9)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

AmpliTube

Գինը` 19.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է կիթառիստների համար: Այն թույլ է տալիս աշխատել երաժշտական ֆայլերի հետ, կարգավորել հնչողությունը, երաժշտական մոնտաժ անել և այլն:

 

Blek

Գինը` 2.99$ – անվճար

Այս խաղում պետք է անցկացնել գծեր այնպես, որպեսզի պատկերված բոլոր շրջանակները կիսվեն: Եթե ձեր սմարթֆոնը iPhone 6S է, ապա կարող եք օգտվել Force Touch տեխնոլոգիայից ու էկրանին ավելի ուժեղ դիպչելով` ավելի թավ գծեր անցկացնել:

 

Minute Commander

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է արագորեն հայտնաբերել թշնամիներին ու խորտակել նրանց նավերը: Որոշ հակառակորդներ վտանգավոր են, քանի որ կարողանում են նորոգել իրենց նավերն ու նորից հարձակման անցնել:

 

Peekaboo You™ Baby – Barn Animals

Գինը` 2.99$ – անվճար

Այս ինտերակտիվ գրքում ձեր երեխան կդառնա գլխավոր հերոսն, ով կփորձի ճանաչել իր ճանապարհին հանդիպող տարբեր կենդանիներին:

 

Stack Climb

Գինը` 0.99$ – անվճար

Փորձեք կառուցել հնարավորինս բարձր աշտարակ տարբեր արկղներից` հաշվի առնելով այն, որ ձգողականության ուժը խանգարելու է ձեզ: