Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 13)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Wordid

Գինը` 0.99$ – անվճար

Սա բառախաղ է, որտեղ պետք է ստեղծել հնարավորինս շատ չորս տառանոց բառեր: Ամեն մակարդակում ունեք 45 վայրկյան ժամանակ:

 

Swysh – Gesture Based Music Controller

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանաք երաժշտություն լսելիս փոխել երգերը` օգտագործելով ժեստեր: Հեռախոսը թափահարելով` կկարողանաք անցնել հաջորդ երգին, ձախ կողմ շրջելով` վերադառնալ նախորդ երգին, իսկ վերուվար շարժելու դեպքում` կանգնեցնել նվագարկումը:

 

 

 

Reminders Widget 

Գինը` 1.99$ – անվճար

Եթե ձեր անելիքները բավական շատ են, ապա այս հավելվածը կօգնի ձեզ: Այն հնարավորություն կտա արագորեն նոր առաջադրանքներ ավելացնել, տեղեկանալ սպասվող վերջնաժամկետների մասին:

 

Scrivalry

Գինը` 1.99$ – անվճար

Սա ևս բառախաղ է. սակայն այստեղ կարող եք խաղալ հազարավոր այլ մարդկանց հետ միաժամանակ: Աշխատեք հնարավորինս արագ տրված տառերից բառեր հավաքել` միավորներ վաստակելու համար: