Նորամուծություն` Instagram-ում

Instagram-ում այսուհետ ավելի հեշտ կլինի խուսափել վիրավորական մեկնաբանություններից: Սոցցանցը ներկայացրել է նոր ֆունկցիա, որը հասանելի է Android-ի ու iOS-ի համար նախատեսված հավելվածներում:

Նոր ֆունկցիան ավտոմատ ֆիլտրում է անցանկալի մեկնաբանությունները. այն միացնելու համար հավելվածի վերին աջ անկյունից մուտք գործեք կարգավորումներ, այնուհետև «Մեկնաբանություններ»: Այստեղ կարող եք միացնել վիրավորական բովանդակությամբ մեկնաբանությունների ֆիլտրումը:

23

Առայժմ ֆիլտրումը հասանելի է միայն անգլերեն լեզվով գրառումների դեպքում, այլ լեզուներ կավելացվեն ապագայում: Սակայն կարող եք համապատասխան հատվածում նշել ձեզ համար անցանկալի բառերը: Նման վիրավորական մեկնաբանությունները տեսանելի կլինեն միայն դրանց հեղինակին ու կթաքցվեն այլ օգտագործողներից:

Աղբյուրը` Instagram