Նոր տեխնոլոգիան «կարդում» է գրքերն` առանց դրանք բացելու

Նոր տեխնոլոգիան «կարդում» է գրքերն` առանց դրանք բացելու

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները նոր համակարգ են ստեղծել, որը «հասկանում» է գրքի բովանդակությունը` առանց այն բացելու: Այսպես հնարավոր է դառնում կարդալ մինչև 9 էջ` առանց դրանք հատ առ հատ թերթելու: Առաջին հայացքից նոր տեխնոլոգիան հիշեցնում է ռենտգենային սարք, այն էջերը ճառագայթում է տերահերց հաճախականությամբ և էջերի վրայի տողերի ինտենսիվությունից հասկանում, թե որ էջում է գտնվում տեքստը:

Տեխնոլոգիան գտնվում է մշակման վաղ փուլում, այժմ գիտնականներն աշխատում են ճանաչման ճշգրտության ասիճանն ու էջերի քանակը մեծացնելու ուղղությամբ: Էջերի ճանաչման այս եղանակը օգտակար կլինի հատկապես այն դեպքում, երբ կարիք լինի վերծանելու վնասվող հին ձեռագրերը:

Աղբյուրը` slashgear.com

Բաժիններ: Ինովացիա