Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 14)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Alice in America

Գինը` 1.99$ – անվճար

Սա ինտերակտիվ արկածային հեքիաթ է` հիմնված Լուիս Քերոլի պատմվածքի վրա: Ալիսին սպասում են բազմաթիվ արկածներ ԱՄՆ-ում: Տեղադրեք հավելվածն ու վայելեք նկարազարդ այս պատմությունը:

 

Alice for the iPad

Գինը` 1.99$ – անվճար

Սա «Ալիսան հրաշքների աշխարհում» վիպակի թվային տարբերակն է` հագեցած ինտերակտիվ տարրերով: Գիրքն ունի 250 էջ, որոնցից 20-ը անիմացիոն են և հնարավորություն են տալիս ընթերցողին մասնակցել գործողություններին:

 

Graffiti Me!

Գինը` 1.99$ – անվճար

Ցանկանում եք ձեր լուսանկարներին հետաքրքիր լուծումնե՞ր տալ: Ընդամենը մի քանի հպումով կարող եք գրաֆիտիի վերածել նկարը, օգտագործել ֆիլտրեր և այլն:

 

WordHue

Գինը` 0.99$ – անվճար

Դասական բառախաղերի սիրահարների համար է. տրված տառերից աշխատեք կազմել հնարավորինս երկար բառեր ու վաստակեք բարձր միավորներ:

 

Super Phantom Cat – be a jumping bro

Գինը` 1.99$ – անվճար

Սա 2D խաղ է, որի հերոսը տարբեր աշխարհներով ճամփորդող կատուն է: Յուրաքանչյուր քայլին թաքնված են միավորներ ու բոնուսներ, որոնք պետք է հավաքել` կերպարանքը փոխելու համար: Օգնեք կատվին վազել, ցատկել ու շրջանցել խոչընդոտները: