Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 15)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 15)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Perizm 3D modeling App

Գինը` 3.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանաք եռաչափ մոդելներ պատրաստել. էկրանը կիսվում է երկու մասի` մի հատվածում աշխատանքային մասն է, իսկ մյուսում ցուցադրվում է, թե ինչ է ստացվել: Հավելվածը շատ հեշտ է օգտագործել:

 

Beauty and the Beast – Interactive Bedtime Storybook

Գինը` 2.99$ – անվճար

Սիրո՞ւմ եք այս հեքիաթը: Եթե այո, տեղադրեք այս հավելվածն ու վայելեք ինտերակտիվ այս պատմությունը` հագեցած բազմաթիվ նկարազարդումներով ու գեղեցիկ երաժշտությամբ:

 

Breathing Zone 

Գինը` 3.99$ – անվճար

Այս հավելվածն առաջարկում է հատուկ շնչառական վարժություններ, որոնք հանգստացնում են ուղեղն ու մարմինը: Սա շատ օգտակար կլինի արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց: Վարժությունների տևողությունը հինգ րոպե է:

 

Symmetrica – Minimalistic arcade game

Գինը` 3.99$ – անվճար

Այս խաղի անունն էլ հուշում է, որ ամեն ինչ պետք է համաչափ դասավորել: Պետք է ճիշտ հաշվարկել և կարողանալ տեղավորվել տրված ժամանակի մեջ:

 

Advanced Data Usage Tracker

Սա շատ օգտակար հավելված է նրանց համար, ում բջջային ինտերնետային փաթեթը սահմանափակ է և վերահսկողության կարիք ունի: Tracker-ը ժամանակին կզգուշացնի սահմանաչափին մոտենալու մասին, կտա նաև տվյալների օգտագործման մանրամասն վիճակագրություն: