Facebook-ը թույլատրել է ուղիղ հեռարձակումներ կազմակերպել համակարգչից

Facebook սոցցանցում այսուհետ հնարավոր կլինի ուղիղ հեռարձակում կազմակերպել համակարգիչներից: Նոր ֆունկցիան աստիճանաբար հասանելի կդառնա բոլոր օգտագործողներին:

«Live» ֆունկցիան հայտնվել է Facebook-ում 2015-ի ամռանը: Սկզբնական շրջանում ֆունկցիան հասանելի էր միայն հայտնի դերասաններին, երաժիշտներին և այլ աստղերին: Այնուհետև դրանից կարողացան օգտվել նաև սովորական օգտագործողները:

SocialTimes-ը գրում է, որ սոցցանցը ֆունկցիան հասանելի է դարձրել համակարգիչների համար լրագրողների կողմից մեծ պահանջարկի պատճառով:

Աղբյուրը` SocialTimes