Samsung-ն ավելի քան 20 մլրդ դոլար է կորցրել` Galaxy Note 7-ի պատճառով

Samsung Electronics Co. Ltd. ընկերության գինը ֆոնդային բորսայում նվազել է մոտ 26 միլիարդ դոլարով, գրում է Bloomberg գործակալության պաշտոնական էջը:

Այս տարվա սեպտեմբերի 12-ի դրությամբ հարավկորեական հսկայի բաժնետոմսերը գնահատվում էին 1300 ԱՄՆ դոլար մեկ միավորի համար, ինչի պատճառը մասնագետները տեսնում են Galaxy Note 7 սմարթֆոնի մարտկոցների մասսայական խոտանի մեջ, որն էլ իր հերթին բերել է նախադեպը չունեցող հետևանքների:

Samsung Electronics-ի բաժնետոմսերի գնի այսպիսի անկման պատճառ է հանդիսացել նաև ավիաընկերությունների բոյկոտը: ԱՄՆ և ապա` աշխարհի այլ երկրների բազմաթիվ ավիաընկերություններ արգելել են սմարթֆոնի անցկացումը ինքնաթիռների վրա: Այս արգելքը խստագույնս պահպանվում ու խիստ դիտարկվում է աշխարհի բազմաթիվ ավիաընկերությունների կողմից:

Իրավիճակը շտկելու համար Samsung Electronics-ն արդեն գտել է մարտկոցների հուսալի մատակարար և ասում են՝ սկսել է նոր, անվտանգ Galaxy Note 7-ի հավաքման աշխատանքները:

ԱՄՆ և Եվրոպայի տարածքում սմարթֆոնը հավանաբար կհայտնվի հոկտեմբերին, իսկ Հայաստանում պաշտոնական վաճառքի մեկնարկի ժամանակը դեռ անհայտ է: