Ապագայի տունը. ինչպիսին կլինի այն ընդամենը մի քանի տարուց

Սառնարանը կազմում է գնումների ցուցակը, հայելին օգնում է աղջիկներին դիմահարդարվել, իսկ լուսամուտները հուշում են` ինչ հագնել` հաշվի առնելով եղանակը: Բարի գալուստ ապագայի տուն:

Խելացի տունը գիտի, որ դուք երեքշաբթի օրերին տուն եք վերադառնում մի փոքր ավելի շուտ, այդ պատճառով ժամանակին հասցնում է միացնել ջեռուցումը: Ընդ որում` դուք կարող եք սմարթֆոնի միջոցով հեռակա կառավարել տան ջերմաստիճանը, լուսավորությունը աշխատավայրից:

Խելացի տունը ճանաչում է նաև տան բնակիչների ձայները, այնպես որ տուն հասնելուն պես բավական է ասել` բացիր դուռն ու միացրու լույսը: Տունը ճանաչում է նաև խոսքի ինտոնացիան ու հստակ գիտի` տվյալ տոնով դիմում եք ձեր կնոջը, թե խոսում իր հետ:

Խոհանոց

Մեր տատիկների տեսանկյունից խոհանոցում միկրոալիքային վառարանի հայտնվելն արդեն իսկ տեխնոլոգիական հրաշք է: Արդեն մի քանի տարուց խոհանոցներում կհայտնվեն ռոբոտներ, օրինակ`Moley-ն կամ Care-O-bot-ը, որոնք կօգնեն խնայել ժամանակը:

moley-robotics-robot-chef_1473860306-630x356

2015-ին ներկայացվեց խոհանոցային սեղանի նախագիծ, որը կարողանում է ճանաչել մթերքները, հաղորդել դրանց կալորիականության մասին տվյալներ ու համապատասխան բաղադրատոմսեր առաջարկել:

Նման նախագծի իրականացումը սարերի հետևում չէ. արդեն հիմա շուկայում վաճառվում են ինտելեկտուալ ունակություններով ջեռոցներ, որոնք կարողանում են միանալ ու անջատվել հեռակա հրահանգով, իսկ օգտագործողը հնարավորություն է ունենում սմարթֆոնի էկրանից դիտել` ինչպես է հավը պատրաստվում:

Հասանք սառնարաններին. դրանք ավելի կոմպակտ և խելացի կդառնան: Դեռ 2010-ին կենցաղային դիզայնի մրցույթին Մեթյու Գիլբրայդը (Matthew Gilbride) ներկայացրեց մոդուլային խոհանոց, որտեղ դարակները միաժամանակ ծառայում են որպես սառնարան, գազօջախ ու օդորակիչ:

elements_studio_view1_logo_1473860806-630x325

 

Սառնարանը կհետևի ձեր սննդակարգին, էլեկտրոնային նշումները կտեղեկացնեն մթերքների փչացած լինելու կամ դրանք լրացնելու մասին: Երկու օրը մեկ դուք հեռախոսով ծանուցում կստանաք անհրաժեշտ մթերքները գնելու մասին:

Ընդ որում` գնումներն կատարելը վաղուց հասանելի է օնլայն եղանակով. նման հնարավորություն տալիս է հայկական Cartly ստարտափը, որին արդեն անդրադարձել ենք:

Լոգասենյակ

Հայտնի ֆուտուրոլոգ Յան Պիրսոնը (Ian Pearson) կարծում է, որ 10–20 տարուց լոգասենյակում ավելի շատ սենսոր կլինի, քան ժամանակակից լաբորատորիաներում:

Օրինակ` փոքր գորգը կծառայի նաև որպես կշեռք, կչափի մարմնի ջերմաստիճանը, սրտի աշխատանքը և այլն: Ի դեպ, նման կշեռքներ արդեն կան վաճառքում:

Խելացի հայելին ոչ միայն կպատմի մարդու առողջական վիճակի մասին, այլև խորհուրդներ կտա խնամքի, դիմահարդարման ու սանրվածքի վերաբերյալ: Նման հայելու նախատիպը ներկայացվել է CES-2015 ցուցահանդեսին:

future-bathroom-full-5_1473861538-630x420

 

Ապագայում ավելի մեծ ուշադրություն կդարձվի էկոլոգիային: Արդեն իսկ կան սարքեր, որոնք հետևում են ջրի քանակի օգտագործմանը: Ապագայում այս գործընթացները կավտոմատացվեն: Ապագայի համակարգերը կկարողանան լողանալիս այնքան ջուր ապահովել, որքան բավարար է, օրինակ, գլուխը լվանալու համար: Ընդ որում` օգտագործված ջուրը կվերամշակվի:

Որոշ զուգարանակոնքեր, հատկապես ճապոնականները կվերածվեն «պոլիկլինիկայի»` զգուշացնելով հնարավոր վտանգների մասին:

Հյուրասենյակներ

Մոռացեք մեծ բազկաթոռների ու բազմոցների մասին. ամբողջ կահույքը կլինի թեթև, կոմպակտ ու բազմաֆունկցիոնալ: Մի քանի վայրկյանում սեղանը կվերածվի սուրճի սեղանի, այնուհետև բազմոցի կամ էլ պահարանի:

3061099-inline-1g-hate-furniture-shopping-heres-an-all-in-one-living-room_1473861957-630x392

 

Երբ սկսեք հյուրասենյակում ընթրել, արհեստական ինտելեկտը համապատասխան լուսավորություն կապահովի և ֆիլմ կմիացնի: Այն հոգ կտանի նաև ձեր քնի մասին` միացնելով օդորակիչը, փակելով վարագույրները և այլն:

 

Ինչ վերաբերում է պատուհաններին, ապա դրանց թիվը կմեծանա, իսկ ապակիները կծառայեն որպես էկրաններ: Kaleva ընկերության MeteoGlass ապակիներն, օրինակ ցույց են տալիս եղանակը: Լուսային ինդիկատորը երևում  է ցանկացած լուսավորության պայմաններում: