«Eurasia Mobile Challenge» խոշորագույն նորարարական մրցույթի գրանցումը շարունակվում է

«Eurasia Mobile Challenge» խոշորագույն նորարարական մրցույթի գրանցումը շարունակվում է

Հայաստանում կանցկացվի Eurasia Mobile Challenge միջազգային նորարարական մրցույթը, որտեղ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ (համապատասխանաբար 20 000, 15 000 և 10 000 ԱՄՆ դոլար), սարքավորումներ և մասնակցության ուղեգիր` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսին, որը տեղի կունենա Բարսելոնայում։

Մրցութի նպատակն է ներգրավել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդների, ովքեր կարող են առաջարկել թվային, big data-ին, ամպային տեխնոլոգիաներին և М2М-ին վերաբերող  մոտեցումներ կամ արդեն  պատրաստի լուծումներ, ինչպես նաև հավելվածներ` ուղղված սոցիալական խնդիրների լուծմանը:

Մրցույթին գրանցվել և պայմաններին առավել մանրամասն ծանոթանալ հնարավոր է http://www.eurasiamobilechallenge.com/ կայքում: Գրանցվելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 15-ը: 

Մրցույթին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։ Մրցույթի տարածքային փուլում յուրաքանչյուր մասնակից սեմինարների և դասընթացների ընթացքում, որոնք կանցկացվեն միջազգային փորձագետների և մենտորների մասնակցությամբ, կարող է ավելի մանրամասն վերլուծել իր կողմից ներկայացված գաղափարը, բերել այն վերջնական տեսքի և արդեն որպես պատրաստի բջջային լուծում ներկայացնել ծրագրի հիմնական փուլում։

Յուրաքանչյուր ներկայացված գաղափար կգնահատվի տվյալ երկրի ոլորտի փորձագետների կողմից` ըստ հետևյալ չափանիշների. նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն և յուրօրինակություն:

Յուրաքանչյուր մասնակից երկրում կանցկացվի մրցույթի տեղական փուլ, որի շրջանակում մասնակիցները կմրցեն իրենց երկիրը ներկայացնող թիմերի հետ։ 24 թիմ (երեքական յուրաքանչյուր երկրից) կհրավիրվեն տարածաշրջանային կիսաեզրափակիչին: Տարածաշրջանային կիսաեզրափակչի երեք մասնակիցներ կստանան դրամական միջոցներ և հնարավորություն մրցելու այլ տարածաշրջանային թիմերի հետ Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. Բարսելոնում:

Eurasia Mobile Challenge մրցույթն անցկացվում է «ՎիմպելԿոմ»-ի նախաձեռնությամբ։

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ