15 լավագույն iPhone-ները` ըստ Business Insider-ի

15 լավագույն iPhone-ները` ըստ Business Insider-ի

Apple ընկերությունը թողարկեց առաջին iPhone-ը 2007թ.: Իսկ վերջին մոդելներ iPhone 7-ն ու 7 Plus-ը` մի քանի օր առաջ: Դրանք iPhone-ի 14 և 15-րդ սերունդներն էին:

Apple-ն ամեն նոր մոդելում թարմացնում է սարքային ու ծրագրային մասը, սակայն սա դեռ չի նշանակում, որ ամենալավը վերջին iPhone-ն է: Business Insider-ը վարկանիշային աղյուսակով համեմատել է երբևէ թողարկված բոլոր iPhone-ները և ընտրել դրանցից լավագույնը:

15. Phone 5C

15-phone-5c
Երբ թողարկվեց iPhone 5C-ն, այն նախատեսված էր բյուջետային շուկայի համար, սակայն այդքան էլ լավ չվաճառվեց: Այն ավելի «թույլ» պարամետրեր ուներ, իսկ պատյանը պլաստիկից էր:

14. iPhone 4S

14-iphone-4s

iPhone 4-ի թողարկումից հետո iPhone 4S-ը սովորական կրկնօրինակ էր: Միակ մեծ նորամությունը Siri ձայնային օգնականն էր, բացի այդ` առաջին iPhone-ն էր, որը ներկայացրեց Թիմ Քուքը:

13. iPhone 3G

12-iphone-7

Թվով երկրորդ iPhone 3G-ն առաջին այֆոնից հետո չէր առանձնանում ոչ դիզայնով, ոչ էլ ֆունկցիոնալությամբ:

12. iPhone 7

12-iphone-7

Այս տարի թողարկված ամենաթարմ iPhone-ը դիզայնի առումով չի տարբերվում 2014-ին թողարկված մոդելից, միայն ունի ավելի մեծ տեսախցիկ ու ականջակալի անցքի բացակայություն: Հաջորդ նորամուծությունն այն է, որ մոդելն առաջարկվում է երկար սպասված սև գույնով:

11. iPhone 3GS

11-iphone-3gs

iPhone 3GS-ը թողարկվել է 2009-ին, կրկին դիզայնային ոչ մի նորություն:

10. iPhone 5S

10-iphone-5s

iPhone 5S-ում հայտնվեց մատնահետքի սկաներ, ինչը բավական մեծ առաջընթաց էր այն ժամանակ: Բացի այդ` առաջին անգամ թողարկվեց ոսկեգույն iPhone, ինչը ուրախացրեց բազմաթիվ սպառողների:

9. iPhone 6 Plus

9-iphone-6-plus

Երբ թողարկվեց iPhone 6 Plus-ը, օգտագործողները նկատեցին, որ հեռախոսը ծռվում է, իսկ էկրանը` դադարում աշխատել: Այնուամենայնիվ, սա առաջին մոդելն էր, որն ուներ ավելի մեծ անկյունագիծ:

8. iPhone 5

8-iphone-5

Առաջին iPhone-ն էր, որն ուներ 4 դյույմ անկյունագծով էկրան: Եվ վերջին iPhone-ն էր, մինչ iPhone 7-ը, որն առաջարկվում էր սև տարբերակով:

7. iPhone 6

7-iphone-6

Ամենամեծ վաճառք ապահոված iPhone-ներից մեկը, որը տարբերվում էր դիզայնով, կատարելագործված էրգոնոմիկայով:

6. iPhone 6S

6-iphone-6s

iPhone 6-ի նման, բայց շատ ավելի արագ: Բացի այդ` առաջին անգամ ներկայացվեց վարդագույն տարբերակ:

5. iPhone 7 Plus

5-iphone-7-plus

Apple-ի նորագույն մոդելը շատ լավ տեսախցիկ ունի, չնայած այն դուրս է գալիս պատյանի սահմաններից: Երկու ոսպնյակները օգնում են ավելի խորը նկարներ ստանալ: Սև տարբերակը շատ գեղեցիկ է դիտվում ու նման չէ ոչ մի նախորդ iPhone-ի:

4. Առաջին iPhone-ը

4-the-original-iphone

Սա դասական սմարթֆոն է, այն դարձավ շուկայի թելադրողը ու բազմամիլիարդանոց արտադրությունների սկիզբ դրեց: Այն մի ընդհանրություն ուներ iPhone 7-ի հետ` ականջակալի անցքը բացակայում էր:

3. iPhone 6S Plus

3-iphone-6s-plus

The iPhone 6S Plus-ը չունի ճկման հետ խնդիրներ, բացի այդ` մարտկոցը երկու օր բավականացնում է` երկու օր նորմալ օգտագործելու դեպքում: iPhone 6 մոդելների շարքում սա ամենակատարելագործված սմարթֆոնն է:

2. iPhone SE

2-iphone-se

iPhone SE-ն ունի նույն iPhone 5-ի ու iPhone 5S-ի դիզայնը, սակայն այն գրավել է երկրորդ հորիզոնականը Apple-ի քաջության համար: «Քաջություն` թողարկելու նոր, փոքր սմարթֆոն, երբ ամբողջ շուկան գնում է դեպի ավելի մեծ էկրաններ»,- գրում է Business Insider-ը:

1. iPhone 4

1-iphone-4

Եվ այսպես, առաջին հորիզոնականում է iPhone 4-ը, որը հեղափոխական դիզայն ուներ, գլխավոր դիզայներ Ջոնի Այվն իսկապես լավ էր աշխատել: Հեռախոսն ուներ ալեհավաքի հետ կապված խնդիրներ, սակայն սա չէր խանգարում հաջող վաճառքին: Հեռախոսը նաև ստացված էր դիմացկունության առումով:

 

Թեգեր: Apple, best iphone, iPhone