Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 20)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 20)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Work Time

Գինը` 1.99$ – անվճար

Սա հեռախոսի գլխավոր էկրանի համար նախատեսված ժամացույց է, ցուցադրում է նաև ամսվա օրացույցը, եղանակի տեսությունը: Հավելվածի դիզայնը կարող եք ինքներդ ընտրել:

 

Coinverter – The Currency Converter

Գինը` 0.99$ – անվճար

Coinverter-ի միջոցով կկարողանաք փոխարկել արտարժույթները: Հավելվածը հատկապես օգտակար կլինի զբոսաշրջիկներին, քանի որ աշխատում է առանց ինտերնետի:

 

Orderly – To-do Lists

Գինը` 0.99$ – անվճար

Հավելվածը կօգնի ժամանակին ավարտին հասցնել ծրագրած անելիքները: Նոր առաջադրանք ավելացնելու ինտերֆեյսը բավական հարմար է, կարելի է նաև ընտրել գույները` ըստ անելիքի առաջնահերթության:

 

Compass by iVogel

Գինը` 0.99$ – անվճար

Սիրո՞ւմ եք արշավների գնալ. այս հավելվածը կօգնի միշտ իմանալ, թե որտեղ է հյուսիսն ու հարավը: Այն նաև ցուցադրում է տվյալներ եղանակի մասին, չափում ձեր քայլելու արագությունը: Compassն աշխատում է նաև Google Maps-ի հետ:

 

Watchover

Գինը` 4.99$ – անվճար

Սա ծնողների համար նախատեսված հավելված է, թույլ է տալիս հեռակա տեղեկացված լինել, թե ինչպես են օգտագործվում տան համակարգիչները: Դրա համար անհրաժեշտ է համակարգիչների վրա ևս տեղադրել համապատասխան ծրագիրը:

 

Smart PDF Scanner

Գինը` 4.99$ – անվճար

Այս հավելվածով կարող եք արագ տպագիր փաստաթղթերը վերածել թվայինի: Ֆայլերը կարող եք պահպանել ու տարածել PDF ֆորմատով: Հավելվածն ունի կարգավորումներ, որոնք կօգնեն ստանալ լավագույն որակը: