iPhone 7 VS. Galaxy S7. ո՞րն ավելի երկար կմնա ջրի տակ

iPhone 7 VS. Galaxy S7. ո՞րն ավելի երկար կմնա ջրի տակ

EverythingApplePro յութուբյան ալիքի հեղինակները փորձարկել են iPhone 7 և Galaxy S7 հեռախոսները` ընկղմելով դրանք 10 մետր խորությամբ ջրի տակ: Հինգ րոպե անց Samsung-ի հեռախոսը դադարեց կյանքի նշաններ ցույց տալ, իսկ նոր սերնդի iPhone-ը շարունակեց աշխատել նախկինի նման:

Հիշեցնենք, որ iPhone 7-ը ու 7 Plus-ն ունեն IP67 ստանդարտ, սա նշանակում է, որ մեկ մետր խորությամբ ջրում կես ժամ հայտնվելու դեպքում դրանք չեն վնասվի: Իսկ Galaxy S7-ն ունի ջրադիմացկունության ավելի բարձր ստանդարտ` IP68, ինչը նշանակում է, որ հեռախոսը չի վնասվի 3 մետր խորության տակ:

Սակայն փորձարկումն այլ բան ցույց տվեց.

 

Աղբյուրը` 9to5mac