Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 22)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Dark Arcana: The Carnival HD

Գինը` 6.99$ – անվճար

Hidden object ժանրի խաղ է, որտեղ պետք է պարզել թաքնված գաղտնիքը: Ունի գրավիչ, խորհրդավոր սյուժե` փոքրիկ աղջնակի անհետ կորած մայրիկի մասին, որին պետք է հնարավորինս շուտ գտնել: Խաղն ունի 48 մակարդակ: Այսօր անվճար է նաև խաղի ոչ HD տարբերակը:

 

Emoji Me GIF Face Maker

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածն ունի էմոջիների մեծ ընտրություն: Կարող եք ընտրել` ըստ թեմատիկայի ու օգտագործել դրանք չաթերում ու սոցիալական ցանցերում:

 

Addic6ion Free

Գինը` 2.99$ – անվճար

Սա փազլ խաղ է, որը կմարզի ուղեղը մաթեմատիկական տարբեր խնդիրների միջոցով: Թեև խաղը կոչվում է «առանց կախվածության», իրականում հակառակ ազդեցությունն է թողնում:

 

Blackthorn Castle

Գինը` 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է օգնեք քեռի Հենրիին գտնել խորհրդավոր արտեֆակտները: Դեպքերը տեղի են ունենում 14-րդ դարի Բլեքթորն ամրոցում:

 

Kids Card Matching Educational Shapes and Color Learning Game

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածը կսովորեցնի երեխաներին գույներն ու երկրաչափական ձևերը: Խաղը զարգացնում է նաև հիշողությունը:

 

Protect the Tree

Գինը` 1.99$ – անվճար

Սա Tower Defence ոճի խաղ է, որտեղ պետք է փրկել աշխարհի վերջին ծառը: Պետք է պաշտպանող աշտարակներն այնպես դասավորել ծառի շուրջ, որ թշնամու ջոկատները չկարողանան կործանել այն: