Nike-ի ինքնակապվող մարզակոշիկները դուրս են գալիս վաճառքի

Nike ընկերությունը պատրաստվում է իր «խելացի» սպրոտային կոշիկների թողարկմանը: Հիշեշնենք, որ դրանց կապիչները կարողանում են ինքնուրույն կապվել: Ընկերության PR-ղեկավար Հյադի Բերգետը հայտարարել է, որ HyperAdapt 1.0 մոդելը հնարավոր կլինի գնել արդեն նոյեմբերի 28-ին:

Խելացի կոշիկը փորձելու համար պետք է լրացնել օնլայն դիմումը, իսկ վաճառքն իրականացվելու է ընկերության որոշ խանութներում:

HyperAdapt 1.0-ի կապիչներն ավտոմատ կապվում են, երբ կոշիկը կրնկի մասում ճնշում է զգում: Դրանից հետո օգտագործողը կարող է կարգավորել ձգությունը` օգտվելով կոշիկի վրա տեղադրված կոճակներից: Կոշիկը հասանելի կլինի երեք գույներով:

Աղբյուրը` Engadget