Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 24)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

miniSynth 2

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է երաժիշտների համար, որոնք ցանկանում են արագ ֆիքսել մտքում հայտնված մեղեդին: Ծրագիրն տալիս է նաև մեղեդին արագ գործիքավորելու հնարավորություն:

 

Kaomoji Board

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով ցանկացած տեքստում կկարողանաք օգտագործել կամոջիներ, այսինքն` տեքստային էմոջիներ: Դրանք բաժանված են 20 կատեգորիաների, իսկ ստեղնաշարը հասանելի է 20 գույներով:

 

Slide Tetromino Premium

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է հավաքել բանալիներ` տեղաշարժվող կրակի միջոցով հալեցնելով սառույցները: Փազլ-խաղն ունի 100 մակարդակներ: Ժամանակային սահմանափակում չկա, սակայն քայլերի քանակը հաշված է:

 

PureBlock: Ad blocker

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանաք խուսափել վեբկայքերում ցուցադրվող գովազդներից, ինչը կնվազեցնի նաև օգտագործվող տվյալների քանակը:

 

 

Shark Puzzles for Kids Jigsaw Wonder Collection

Գինը` 1.99$ – անվճար

Եթե սիրում եք փազլներ, ապա բեռնեք այս հավելվածը: Խաղում կտեսնեք շնաձկների պրոֆեսիոնալ արված լուսանկարներ ու կվայելեք ծովային աշխարհի գեղեցկությունը:

 

Square Borne Farm Free

Գինը` 2.99$ – անվճար

Սա փազլ ոճի խաղ է: Օգնեք ագարակի կենդանիներին հավաքել կորած գազարները: Յուրաքանչյուր կենդանի ունի յուրահատկություն, որը գործի դնելով կկարողանաք գտնել տարօրինակ վայրերում հայտնված գազարները: Խաղն ունի 108 մակարդակներ, 24 հիմնական հերոսներ: