Google-ի 6 գաղտնի ծրագրեր, որոնք շուտով կփոխեն աշխարհը

Մենք սովոր ենք, որ Google-ն առաջին հերթին որոնողական համակարգ է, էլ-փոստ և ունի տարբեր օգտակար ծրագրեր: Սակայն այս ընկերության հավակնություններն ավելի մեծ են: Այսօր կներկայացնենք այս ընկերության վեց գաղտնի ծրագրերը, որոնց նպատակն է աշխարհն ավելի լավը դարձնել:

Google X-ն  Alphabet հոլդինգի կազմում գտնվող ընկերություններից մեկն է: Այն գտնվում է Google-ի գլխավոր գրասենյակից հեռու, և այստեղ հազվադեպ են ներս թողնում լրագրողների: Սակայն հենց այստեղ էլ մշակվում են ամենահետաքրքիր նախագծերը:

1. Project Loon

Այս ծրագրի նպատակն է ապահովել հեռու շրջաններում ապրող մարդկանց ինտերնետով: Դրա համար ընկերությունը մի քանի կմ բարձրության վրա տեղադրելու է սավառնող կայաններ, որոնք կապահովեն ինտերնետ կապը ու կկարողանան տեղաշարժվել:

2. Project Titan

Project Titan-ը նույնպես նախատեսված է ամբողջ աշխարհում միասնական անլար ցանց ստեղծելու համար: Դրանք գերթեթև ինքնաթիռներ են, որոնց թևերի վրա տեղադրված են արևային մարտկոցներ, որոնց շնորհիվ դրոնները կարող են անսահմանափակ մնալ երկնքում:

3. Baseline Study

Փորձառու բժիշկները պնդում են, որ լիակատար առողջ մարդիկ չեն լինում, լինում են թերի հետազոտված հիվանդներ: Այս ծրագրի նպատակն է որոշակիացնել` ինչ է նշանակում առողջ մարդ: Սա պարզելու համար ընկերությունը զննում է տարբեր մարդկանց մարմնի մոլեկուլային-գենետիկ տվյալները` առողջ մարդու բանաձևը դուրս բերելու համար:

4. Ինքնավար Google մեքենա

Այս ծրագիրն ամենահայտնին է, թերևս: Այս պահին աշխատանքները գտնվում են վերջնական փուլում: Ընկերությունը երկար ժամանակ է` փորձարկել է այս ինքնավար մեքենաները ԱՄՆ-ի փողոցներում: Մեքենան չունի ղեկ, չունի սեղմակներ ու 100%-ով ավտոնոմ է աշխատում: Ի դեպ, նրանցից մեկն այս օրերին վթարի է ենթարկվել:

5. Google-ի կոնտակտային լինզաներ

Google-ի կոնտակտային լինզան էլեկտրոնային ռադիոհաղորդիչ սենսորային սարք է` ներկառուցված աչքերի լինզայի մեջ: Այն կարողանում է ախտորոշել հիվանդություններն ու հետևել մարդու ֆիզիոլոգիական վիճակին: Այս պահին այս լինզաները հաջողությամբ կարողանում են որոշել արյան մեջ գլյուկոզայի քանակը:

6. Google DeepMind

Սա ընկերության ամենամեծ ու խոստումնալից, ինչ-որ իմաստով էլ վախեցնող նախագծերից է, որի շրջանակներում մշակվում է արհեստական ինտելեկտ: Այժմ համակարգը կարողանում է ճանաչել խոսքը, երաժշտությունը, տեքստեր գեներացնել ու երգեր գրել, սակայն մոտ ապագայում այն համագործակցելու է Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալության հետ` հիվանդներին բուժելու ու խնամելու տեխնոլոգիաները կատարելագործելու ուղղությամբ: