Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 27)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 27)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Cutie Monsters Jigsaw

Գինը` 2.99$ – անվճար

Հավելվածը կսովորեցնի փոքրիկներին ճանաչել թվերը ու հաշվել փոքր հրեշներին: Հավելվածն ունի 30-ից ավելի նկարազարդած էջեր, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն ուսուցումը:

 

Cutie Mini Monsters

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածն իր տեսակով շատ նման է նախորդին, այն ևս սովորեցնում է հաշվել: Այս ծրագրում կա ինտերակտիվ փոքրիկ հրեշ, որը կօգնի սովորել թվերը:

 

Spinny Phone

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը հնարավորություն կտա ստուգել ձեր ռեֆլեքսները: Միացրեք երաժշտությունը ու սկսեք շարժվել` աշխատելով արագորեն կրկնել էկրանի վրա ցուցադրվող շարժումները:

 

VisualMATH 4D

Գինը` 2.99$ – անվճար

Վիզուալացրեք մաթեմատիկական ֆունկցիաներն այս հավելվածի միջոցով: Սա պրոֆեսիոնալ գրաֆիկական հաշվիչ է, ֆունկցիաները կարելի է տալ երկչափ, եռաչափ, քառաչափ տեսք: