Snapchat-ի առաջին սարքը` ակնոց, որն ունի ներկառուցված տեսախցիկ

Snapchat-ի առաջին սարքը` ակնոց, որն ունի ներկառուցված տեսախցիկ

Ինքնաոչնչացող հաղորդագրությունների համար նախատեսված Snapchat մեսենջերի մշակողները ցուցադրել են իրենց մշակած առաջին սարքը` Spectacles արևային ակնոց` ներկառուցված տեսախցիկով: Սրա հետ մեկտեղ հայտարարվել է ընկերությունը Snap Inc վերանվանելու մասին:

Ակնոցը կարողանում է լուսանկարներ անել, կարճ, 10-30 վայրկյանանոց տեսանյութեր նկարել, որոնք հնարավոր կլինի ուղարկել մեսենջերով:

Լուսանկարներն ու տեսանյութերը հնարավոր կլինի ուղարկել Android-սարքերին Wi-Fi-ի միջոցով, իսկ iOS-սարքերին` Bluetooth-ի միջոցով: Լուսանկարելիս սմարթֆոնի առկայությունը պարտադիր չէ. ակնոցը կպահպանի ֆայլերը սեփական հիշողության մեջ:

Snap-ի գլխավոր տնօրեն Էվան Շպիգելի խոսքով` սարքը կվաճառվի 130 դոլարով: Վաճառքը կմեկնարկի շուտով: Ակնոցները կվաճառվեն երեք տարբերակով` սև, կապտականաչ ու կարմրանարնջագույն:

Աղբյուրը` The Verge