VKontakte-ի 5 հնարավորություններ, որոնց մասին քչերը գիտեն

Նույնիսկ ամենափորձառու ու ակտիվ օգտագործողները կարող են չիմանալ սոցցանցերի բոլոր հնարավորությունների մասին: Այսօր կխոսենք ռուսական VKontakte սոցցանցի որոշ ֆունկցիաների մասին, որոնք լայնորեն տարածված չեն:

1. Գրառումներում ավելացնել օգտագործողների ու խմբերի ակտիվ հղումները

01_1474349088

 

Գրառման մեջ օգտագործողի անունը նշելու համար մուտքագրեք “@”, այնուհետև ավելացրեք օգտագործողի էջի հասցեում “https://vk.com/”-ից հետո եկող սիմվոլները, օրինակ Պավել Դուրովի` https://vk.com/durov հասցեով էջը նշելու համար պետք է գրել “@durov”:

Ընդ որում` նշված օգտագործողը կամ խումբը ծանուցում կստանա:

2. Հին ավատարը նորից դարձնել գլխավոր նկար 

02_1474349090

Հին նկարը նորից վերբեռնելու ու կրկնօրինակ ստեղծելու փոխարեն կարելի է բացել նկարը ալբոմի մեջ, սեղմել «Ещё» կոճակը` աջ ներքևի անկյունում ու ընտրել «Сделать фотографией профиля» կետը:

3. Ֆիլտրել նորությունները` ցուցակների օգնությամբ

04_1474349095

Եթե բաժանորդագրվել եք մեծ թվով ռեսուրսների, դժվար կլինի բոլորին միասին հետևել: Դրա համար կարելի է ստեղծել ցուցակներ` դրանց լրահոսն առանձին պատուհանում տեսնելու համար:

Ինչպե՞ս դա անել. մուտք գործեք «Новости» բաժին ու սեղմեք “+”, նոր բացված մենյուի մեջ սեղմեք «Добавить вкладку»: Հաջորդ պատուհանում ընտրեք ցանկալի ռեսուրսները:

4. Ստանալ նորություններ մարդկանցից ու խմբերից` առանց բաժանորդագրվելու

05_1474349098

Հնարավոր է` կան խմբեր ու օգտագործողներ, որոնց նորությունների մասին ցանկանում եք իմանալ, սակայն այնպես, որ ընկերները չտեսնեն դրանք ձեր բաժանորդագրությունների մեջ: Դրա համար պետք է կարճ ժամանակով բաժանորդագրվել դրանց, ապա ստեղծեք առանձին ցուցակ, ինչպես ասվում էր 4-րդ կետում: Դրանից հետո կարող եք ջնջել բաժանորդագրությունը:

5. Ջնջել չաթից ուղարկած նկարներն ու ֆայլերը

06_1474349100-630x351

Սոցցանցը թույլ չի տալիս ջնջել զրուցակցի մոտ ցուցադրվող հաղորդագրությունները: Սակայն դուք կարող եք ջնջել նրան ուղարկված մեդիաֆայլերը: Ջնջելու համար պետք է չաթում բացել ուղարկված նկարն ու սեղմել «Удалить» կոճակը: