Google ընկերությունը թողարկել է YouTube Go նոր հավելվածը

Google ընկերությունը թողարկել է YouTube Go հավելվածը, որը թույլ կտա բեռնել տեսանյութերը բջջային սարքի վրա` նշելով տեսանյութի նախընտրած որակը: Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են տնտեսել օգտագործվող տվյալների ծավալը:

YouTube Go-ում կհայտնվի նաև տեսանյութի նախադիտման հնարավորություն: Ընդ որում նախադիտելու համար անհրաժեշտ չի լինի անջատել արդեն դիտվող տեսանյութը:

Google-ը մշակում է այս ծրագիրը հատկապես Հնդկաստանի ու այլ երկրների համար, որտեղ ինտերնետը դանդաղ է ու թանկ:

Հավելվածը հնարավորինս արագ փորձելու համար կարող եք լրացնել հայտը: