Facebook-ի աշխատանքային տարբերակը կգործարկվի հոկտեմբերին

Մեկ ամսից կգործարկվի Facebook at Work  սոցցանցը, որը մշակման մեջ է գտնվում դեռևս 2014-ից: TechCrunch-ը գրում է, որ նոր կայքը կունենա գրեթե նույն տեսքն, ինչ ներկայիս սոցցանցը` լրահոս, լայքեր, խմբեր, էջեր և այլն:

Facebook at Work-ը թույլ կտա առանձին պրոֆիլ բացել միայն գործնական շփումների համար, նրանց հետ խոսել չաթով, միասին անելիքներ ծրագրել, փաստաթղթեր խմբագրել և այլն:

11

Նոր սոցցանցի բետա-տարբերակը բավական երկար փորձարկում է անցել, որին մասնակցել են Royal Bank Of Scotland բանկի ավելի քան 100 հազար աշխատակիցները:

Թե որքան կարժենա նոր կայքին բաժանորդագրվելը, առայժմ հայտնի չէ: Slack կորպորատիվ մեսենջերն, օրինակ, յուրաքանչյուր օգտագործողից գանձում է $6,67:

Աղբյուրը` TechCrunch