Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (սեպտեմբերի 29)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Eddy Cloud Music Player

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանաք ունկնդրել երաժշտություն ամպային պահոցներից` Dropbox-ից, Box-ից, Google Drive-ից կամ OneDrive-ից:

 

Division Flashcard Match Games for Kids

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է երեխաների համար և կօգնի նրանց տարբեր խաղերի միջոցով մաթեմատիկա սովորել: Հավելվածի մշակմանը մասնակցել են ուսուցիչներ ու ծնողներ: Division Flashcard-ն ունի երեխաներին մոտիվացնող խրախուսման համակարգ ու գրավիչ գրաֆիկա:

 

Figuromo Kids 

Գինը` 0.99$ – անվճար

Երեխաների համար նախատեսված հավելված է, թույլ է տալիս ստեղծել սեփական տիկնիկը, որի բոլոր մասերը կարելի է ընտրել ու փոփոխել:

 

օՕ

Գինը` 0.99$ – անվճար

Արկադային խաղ է, որտեղ պետք է մի շրջանից արագ անցում կատարել մյուսին: Շրջանակի եզրագծով պտտվում է գնդակ, որը պետք է հատման կետում արագ անցկացնել մյուս շրջանակի մեջ: Չնայած մինիմալիստական դիզայնին` խաղը բավական բարդ է:

 

“Hook”

Գինը` 0.99$ – անվճար

Սա հանգստացնող փազլ-խաղ է, այստեղ չկան ավելորդ և հոգնացնող էջեր: Անհրաժեշտ է ճանապարհ կառուցել այնպես, որպեսզի գծերը չհատվեն իրար, այլապես խաղը հարկավոր կլինի սկսել սկզբից:

 

“Klocki”

Գինը` 0.99$ – անվճար

Սա ևս փազլ խաղ է, որտեղ պետք է գտնել ճիշտ դասավորությունը, մակարդակները սկսում են բարդանալ, երբ ի հայտ են գալիս եռաչափ պատկերներ: