Microsoft Ֆրանսիայի տնօրեն է նշանակվել Վահե Թորոսյանը

Վերջերս Ֆրանսիայում նշանակվել է Microsoft-ի նոր ղեկավար: Այժմ ընկերության ֆրանսիական մասնաճյուղը ղեկավարում է հայազգի Վահե Թորոսյանը: Le Point ամսագրին նա հարցազրույց է տվել` մասնավորապես խոսելով Microsoft-ի սմարթֆոնների ապագայի մասին: Նորանշանակ տնօրենը հաստատել է, որ ընկերությունը մի քանի տարով հեռացել է սմարթֆոնների շուկայից և այսուհետ հիմնական ուշադրությունը կուղղի կորպորատիվ սեկտորին:

Microsoft Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ մոտակա տարիներին չարժե սպասել Microsoft-ի կողմից թողարկվելիք նոր սմարթֆոնների: Սակայն սա չի անդրադառնա Windows 10 Mobile- վրա, այն կշարունակվի նույն կերպ մշակվել ու թարմացվել:

Վահե Թորոսյանը Microsoft-ում աշխատում է 1992-ից, այս ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Կրթությունը ստացել է Չիկագոյի համալսարանում:

Աղբյուրը`Le Point