Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (սեպտեմբերի 30)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

BendyBooth Full Version

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածն ունի 28 զվարճալի էֆեկտներ, որոնք կօգնեն հետաքրքիր նկարներ ստանալ: Բացի նկարներից` հավելվածը կարողանում է նաև ձևափոխել ձայնը:

 

Drop the chicken 2

Գինը` 0.99$ – անվճար

Սա խաղ է` նախատեսված փազլների ու “Cut the Rope” խաղի սիրահարների համար: Խաղի հերոսը Չաք անունով ճուտիկն է, ում առևանգել է չար կապիկը: Խաղում պետք է օգնել ճուտիկին փախուստ կազմակերպել:

 

LoryStripes 

Գինը` 1.99$ – անվճար

LoryStripes-ը կվերածի ձեր լուսանկարները եռաչափ պատկերների` տարածական գծեր անցկացնելով:

 

Split Wizard – Bills & Shared Expenses

Գինը` 0.99$ – անվճար

Սա հավելված է, որը կօգնի կառավարել ընդհանուր հաշիվները, ճիշտ բաժանում անել ծախսի մասնակիցների միջև ու մանրը վերադարձնել: Այն կարողանում է նույնիսկ կիսել թեյավճարը: