Digitec 2016. Ucom-ը ներկայացնում է իր վերջին լուծումները

Digitec 2016. Ucom-ը ներկայացնում է իր վերջին լուծումները

Սեպտեմբերի 30-ին մեկնարկած ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսն այս տարի հատկանշական է ոչ միայն մասնակիցների թվով և լայն աշխարհագրությամբ, այլ նաև ռազմավարական խնդիրների առաջնահերթությամբ և իրականացմամբ:

ԴիջիԹեք 2016-ը համախմբել է 120-ից ավելի տեղական և միջազգային ընկերությունների: Այս տարի Հնդկաստանը հանդես է գալիս որպես ցուցահանդեսի գործընկեր երկիր և ներկայացված է կոնսոլիդացված տաղավարով: Ցուցահանդեսին մասնակցնում են նաև այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են՝ Keysight Technologies, VMware, PicsArt, Ucom, Joomag, VOLO, Festo, Rusbase, Monitis, IUNetworks, ArmSoft, Huawei ընկերությունները, Արմաթ, Թումո կրթական կենտրոնները և այլն:

Ucom ընկերությունը ներկայացնում է ցուցահանդեսին հետևյալ լուծումները.

1. 4G+ ցանցը

Ucom ընկերության 4G+ կամ ժամանակակից LTE ցանցը նախատեսված է Հայաստանում տվյալների փոխանցման տրաֆիկի նկատմամբ օրեցօր աճող պահանջարկը բավարարելու, է՛լ ավելի լավ որակ ու մեծ արագություններ ապահովելու և օգտագործման առավել լայն հնարավորություններ առաջարկելու համար: Այս նորագույն տեխնոլոգիայի ներդրման ծրագրի շրջանակներում նաև նախատեսվում է ներդնել Ericsson Expert Analytics ծրագրային լրակազմը, որը Ucom-ին հնարավորություն կընձեռի բարելավել բաժանորդային փորձառությունը, իրականացնել բաժանորդների գոհունակության վերաբերյալ կանխատեսումներ և անմիջապես ձեռնարկել գոհունակության մակարդակի բարելավմանն ուղղված քայլեր:

2. Armenia Premium հեռուստաալիքների համար ստեղծված 4 նոր նախագծերից հատվածներ

Միայն Ucom-ի բաժանորդները հնարավորություն ունեն վայելելու 4 նոր հեռուստանախագծերն “Արմենիա Premium” հեռուստաալիքներով։ Երկու նոր սիթքոմները, մեկ ռեալիթի շոուն և պատմական հեռուստասերիալը հոկտեմբերի 31-ից կդառնան U!TV-ի բաժանորդների ամենասպասված ծրագրերը:

3. U!Pay վիրտուալ դրամապանակը

Ucom ընկերությունն ԻԴՐԱՄ-ի օժանդակությամբ ստեղծել է U!Pay վիրտուալ դրամապանակը, որն օգտագործողին հնարավորություն է ընձեռում վճարումներ կատարել ոչ միայն Ucom-ի ֆիքսված և շարժական ծառայությունների համար, այլև իրականացնել կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի և տուրքերի, ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարումներ անմիջապես սմարթֆոնից, անկախ գտնվելու վայրից:

4. U!Drive անձնական ամպային տիրույթը

U!Drive-ի շնորհիվ Ձեզ հասանելի է դառնում Ձեր կողմից ստեղծված էլեկտրոնային արխիվը: Լուսանկարներ, երաժշտություն, ֆիլմեր, կարևոր փաստաթղթեր, պրեզենտացիաներ և էլեկտրոնային ցանկացած տեղեկատվություն հնարավոր է վերբեռնել U!Drive անձնական ամպային տիրույթ և օգտագործել այդ տվյալներն ինտերնետ հասանելիություն ունեցող աշխարհի ցանկացած կետից:

5. YouTube հավելվածը U!TV պորտալում հնարավորություն կտա տանն առկա ընդունիչը կարգավորել այնպես, որպեսզի հնարավոր լինի տան հեռուստացույցի վրա դիտել YouTube-ում տեղադրված բովանդակությունը:

6. Հատուկ հավելված, որը թույլ է տալիս հեռուստատեսային բոլոր հասանելի ալիքները դիտել սմարթֆոնի վրա, իսկ սմարթֆոնն օգտագործել ոչ միայն որպես փոքր հեռուստատեսային էկրան, այլև որպես հեռակառավարման վահանակ:

Բաժիններ: Հայաստան