Spectre պատյանը կտեղեկացնի բաց թողած ծանուցումների ու զանգերի մասին

Spectre պատյանը կտեղեկացնի բաց թողած ծանուցումների ու զանգերի մասին

Ինչպես գիտեք, Apple-ի սմարթֆոնները չունեն լուսադիոդային ցուցիչներ, որոնք կարող էին օգնել տեսնել հեռվից բաց թողած ծանուցումները: Սակայն թողարկվել է հատուկ պատյան, որը կլրացնի այս բացը: NOLO ընկերությունը, որը 2013-ին թողարկեց լուսային ինդիկատորով պատյան, այժմ ներկայացնում է KickStarter-ում պատյանի կատարելագործված տարբերակը, որը կոչվում է Spectre:

Նորույթը հինգ անգամ լույս է արձակում զանգ ստանալիս և երեք անգամ` ծանուցման դեպքում: Պատյանը միանում է հեռախոսին Bluetooth 4.0 LE կապով, այդ պատճառով մարտկոցի էներգիան շատ չի ծախսվում` ընդամենը 5%:

tsvpahy6zjzfehb0mdtkpq8utsxz1

tsvp9imogjwftxz0ys2liz2b8uts1k

tsvpfwkhkg6sd9vmnnn1hkqlw1kl

Պատյանն աշխատում է Apple-ի բոլոր մոդելների սմարթֆոնների հետ` սկսած iPhone 5-ից:

Spectre-ը կարելի է պատվիրել Kickstarter-ում $20-ով: