«Ռոստելեկոմ»-ը, «Մայքրոսոֆթ»-ը և «Մոնտ»-ը կհամագործակցեն ամպային ծառայությունների մատուցման ոլորտում

Սեպտեմբերի 30-ին հայաստանյան «Ռոստելեկոմը», «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Հայաստանի ներկայացուցչությունը և «Մոնտ» ընկերությունը պաշտոնապես հայտարարեցին ամպային լուծումների ոլորտում համագործակցության մեկնարկի մասին։
Համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, որին ներկա էին երեք կառույցների ղեկավարները, ներկայացվեց լիովին նոր մոտեցում արտոնագրված ծրագրային փաթեթների լուծումների վերաբերյալ։

Համագործակցության արդյունքում «Ռոստելեկոմի» կորպորատիվ հաճախորդներին հնարավորություն կընձեռվի ամսական բաժանորդագրության տարբերակով ձեռք բերել և օգտվել Մայքրոսոֆթ Օֆիս 365 արտոնագրային փաթեթից՝ հիմնված ամպային լուծումների իրականացման վրա, ինչն ավելի դյուրին և հարմար կդարձի բիզնես գործընթացները:

 

Փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված են Office 365 երեք արտոնագրային փաթեթների տարբերակներ՝

  • Business Essentials (Միայն օնլայն ծառայություններ և 1ՏԲ հիշողություն Onedrive-ում),
  • Business (1ՏԲ հիշողություն Onedrive-ում և տեղադրվող Office 2016 Standard),
  • Business Premium (օնլայն ծառայություններ, Onedrive և տեղադրվող Office 2016 Standard)։

««Ռոստելեկոմը» հայաստանյան կորպորատիվ շուկայում երկար տարիներ կայուն և առաջատար դիրք է գրավում՝ շնորհիվ ընկերություններին մատուցվող բարձրակարգ ծառայությունների և սպասարկման ժամանակակից և անհատական համակարգի։ Մենք մշտապես արդիականացնում ենք մեր կողմից բիզնեսին մատուցվող ծառայությունների փաթեթները՝ ավանդական հեռահաղորդակցության ծառայությունները հավելելով բիզնեսի համար շատ կարևոր և անհրաժեշտ նորարական լուծումներով, որոնցից մեկն է՝ ամպային ծրագրային լուծումը: Ծրագրային լուծումների համաշխարհային առաջատար «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության մեկնարկով հնարավորություն կընձեռվի մեր հաճախորդներին մեկ աղբյուրից լայնաշերտ Ինտերնետի, Հեռախոսակապի, ԱյՓի հեռուստատեսության, և այլ ծառայությունների հետ մեկտեղ գնել «Մայքրոսոֆթի» ծրագրային լուծումները, այսինքն՝ այն ծառայությունների ամբողջական փաթեթը, որն անհրաժեշտ է բիզնեսին, ընդ որում ծրագրերի օգտագործման արտոնագրերի նախընտրելի ժամկետները կարող են որոշվել հաճախորդի կողմից»,—նշեց Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

rostelecom_mic_2

«Մայքրոսոֆթ» հայաստանյան ներկայացուցչության հետ «Ռոստելեկոմը» համագործակցում է ՏՏ ոլորտի ամենատարբեր նախագծերի շուրջ։

«Երկար տարիներ համագործակցում ենք «Ռոստելեկոմ» ընկերության հետ Հայաստանում իրականացվող ամենատարբեր նախագծերի ու նախաձեռնությունների շուրջ։ Այս նոր ծառայությունը միայն ամրապնդում է փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերային հարաբերությունները, և համոզված եմ՝ առաջին հերթին շահավետ կլինի կորպորատիվ շուկայի բոլոր ներկայացուցիչների համար։ Կցանկանայի հատկապես մատնանշել, որ այս համատեղ ծառայության մուտքը շուկա մեծապես կնպաստի ընկերությունների կողմից արտոնագրված ծրագրային փաթեթների կիրառմանը Հայաստանում, ինչը մեր օրերում արդյունավետ ու անխափան աշխատանքի երաշխիք է հանդիսանում»,—նշեց «Մայքրոսոֆթ» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը։

Շուկայում առաջարկվող Մայքրոոֆթ Օֆիս 365 արտոնագրային փաթեթը մինչ այժմ ընկերությունները կարող էին ձեռք բերել առցանց և երկարաժամկետ պայմաններով, մինչդեռ «Ռոստելեկոմի» միջոցով կտրամադրվեն առավել նպաստավոր պայմաններ բոլոր ընկերություններին։

«Մոնտ» ընկերությունը ճանաչվել է «Մայքրոսոֆթ» «Ամպային լուծումների լավագույն մատակարար» հուլիսի 15-ին Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող Worldwide Partner Conference 2016-ի ժամանակ։

Ամպային համակարգերի օգտագործման անհերքելի առավելությունը կայանում է կապիտալ ծախսերի և ՏՏ ենթակառուցվածքի սպասարկման ծախսերի զգալի նվազեցումը։ Եթե կազմակերպությունը կառուցում է լոկալ ՏՏ ենթակառուցվածք, այն կարող է տնտեսել միայն հրաժարվելով գնել լրացուցիչ սերվերային տեխնիկա՝ օգտագործելով վիրտուալիզացման տեխնոլոգիաներ։ Ուստի ընկերություններից շատերը նոր լուծումներ են որոնում։

«Մոնտ» ընկերությունը, գնալով առաջ ժամանակի հետ, առաջարկում է ամսական բաժանորդագրությամբ ամպային լուծումներ։ Դիստրիբյուտորի հիմնական նպատակն է «ամպային տրանսֆորմացիան» և «Ռոստելեկոմի» միջոցով մենք ընդլայնում ենք հնարավորությունները՝ արտոնյալ պայմաններ ստեղծելով ընկերության կորպորատիվ բոլոր բաժանորդների համար»,—նշեց Հայաստանում «Մոնտ» ընկերության տնօրեն Ռուբեն Եսայանը։

Այսպիսով, եռակողմ համագործակցության արդյունքում հայաստանյան բոլոր իրավաբանական անձանց համար առաջարկվում են նոր՝ ամսական բաժանորդագրության պայմաններ արտոնագրված ծրագրային փաթեթների կիրառման համար՝ դրանով իսկ հեշտացնելով վերջիններիս ձեռբերման գործընթացն ընկերություններում։

Office 365 հնարավորությունների մասին

Office

  • Նորագույն տարբերակ է Office Standard (Word, Excel, Power Point, Onenote, Publisher) կամ Pro Plus (Word, Excel, Power Point, Access, Onenote, Publisher) կախված Օ365 բաժանորդագրության տարբերակից:
  • Հնարավորություն է տալիս կիրառել համակարգչի, սմարթֆոնի, պլանշետի համար։
  • Office Online հնարավորություն

SharePoint Online + OneDrive

  • Ներքին կորպորատիվ պորտալի հնարավորություն,
  • Համատեղ խմբագրելու հնարավորթյուն online և offline,
  • Կորպորատիվ սոցիալական ցանցի կիրառություն,
  • 1 ՏԲ ծավալի հիշողություն One Drive-ում։

Exchange Online

  • Բիզնես կարգի Էլ․Փոստի հոստինգ և ընդհանուր Օրացույց,
  • 50ԳԲ հիշողության ծավալ յուրաքանչյուր օգտատիրոջը,
  • Սեփական դոմենային անվան օգտագործում,
  • Անտիսպամ, Անտիվիրուս համակարգեր:

Skype for Business

  • Տեսաձայնային կոնֆերանսներ HD որակով,
  • Ակնթարթային հաղորդագրություններ,
  • Աշխատասեղանի ցուցադրման հնարավորություն և հեռակառավարում։