Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 5)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

The Mystery of the Crystal Portal (Full)

Գինը` 4.99$ – անվճար

Այս խաղում ձեզ սպասում է խորհրդավոր ճանապարհորդություն ու գաղտնիքների բացահայտում: Hidden object ոճի խաղի սիրահարների համար է: Խաղն ունի 22 մակարդակներ: Խաղի հերոսուհուն պետք է օգնել գտնել իր կորած հորը:

 

Adblock

Գինը` 1.99$ – անվճար

Ազատվեք անցանկանալի գովազդներից, նվազեցրեք օգտագործվող տվյալների ծավալը, պարզապես խնայեք ժամանակ ու ստեղծեք անհատական ֆիլտրներ:

 

Photo Reminders

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը հնարավորություն կտա ստեղծելու հիշեցումներ` լուսանկարներ անելով, որոնք ավելի լավ կտպավորվեն, քան երկար տեքստերը: Նկար-հիշեցումները կկարողանաք դիտել, խմբագրել:

 

Cheetah Note – Watch & Widget Note

Գինը` 0.99$ – անվճար

Առաջադրանքներ ու հիշեցումներ ավելացրեք անմիջապես unlock էկրանից` առանց հեռախոսը միացնելու: Կարող եք նաև տարածել ձեր պլանները ընկերների հետ: Հավելվածը համատեղելի է նաև Apple Watch-ի հետ:

 

Best Essential Oils and Aromatherapy Guide Pro

Գինը` 6.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի ապրել ավելի առողջ կենսակերպով, նախատեսված է այլընտրանքային բժշկությամբ հետաքրքրվողների համար: Պարունակում է բավական  շատ ինֆորմացիա արոմաթերապիայի մասին:

 

Nice Coffee Package stickers

Գինը` 0.99$ – անվճար

Սա սթիքերների փաթեթ է` սուրճի բաժակների տեսքով: Հավելվածը համատեղելի է iOS 10 օպերացիոն համակարգի հետ, աշխատում է մեսենջերներում: Փաթեթը պարունակում է 40 սթիքերներ: