Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 7)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Zero+

Գինը` 0.99$ – անվճար

Տրամաբանական փազլ-խաղ է, որտեղ պետք է սալիկների դասավորությունը փոխել այնպես, որպեսզի բոլորի վրա նշված թվերը զրո դառնան: Խաղն ունի 120 մակարդակ:

 

Recipes Cook Book – Your recipes organized in your device

Գինը` 0.99$ – անվճար

Հավելվածը հնարավորություն կտա թվայնացնել ձեր սիրելի բաղադրատոմսերը, դասակարգել դրանք, կարելի է նաև բաղադրատոմսի համար անհրաժեշտ մթերքներն ավելացնել գնումների ցուցակում: Recipes Cook Book-ն ունի նաև ջերմաստիճանն ու քաշի միավորները փոխարկելու հնարավորություն:

 

Markdown – Powerful markdown editor for Medium

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարելի է ստեղծել ու խմբագրել տեքստային փաստաթղթեր: Markdown-ի առավելությունն այն է, որ այն ունի ֆորմատինգի հարուստ հնարավորություններ:

 

The Blocking Dead

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է փրկել «զոհերի ուղեղները» ու ոչնչացնել զոմբիներին: Պետք է արագ կողմնորոշվել ու սպանել միայն զոմբիներին: Խաղն ունի 70 մակարդակ: