Արսեն Սուլթանյան. ինչպես ստեղծել լավ հավելված ու ճիշտ առաջխաղացնել այն

Որոնք ենք համացանցային ու թվային գովազդի վերջին թրենդերն ու նորարարությունները:  Ինչպես առաջխաղացնել հավելվածներն ու հասնել հաջողության: Այս մասին հոկտեմբերի 8-ին` Eurasia Mobile Challenge-ի ընթացքում, հատուկ դասընթացով ելույթ ունեցավ IP Marketing և DigiSales ընկերությունների համահիմնադիր Արսեն Սուլթանյանը։ Դասընթացի թեման էր բջջային հավելվածների առաջխաղացումը։

Արսեն Սուլթանյանի խոսքով` 2016 թվականին ամբողջ աշխարհում բջջային գովազդների բյուջեն կազմել է մոտավորապես 95 միլիaրդ դոլար, որը կազմում է ամբողջ գովազդային բյուջեի 51%-ը, և այս ցուցանիշը գնալով աճում է։

Բանախոսը նշեց, որ շատ կարևոր է նախևառաջ ունենալ լավ պրոդուկտ, որի առաջխաղացման համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հատկապես.

  • UI դիզայնին,
  • Հավելվածի պատկերակին (icon):

Ներկայացվեցին այն նյութերը, որոնք պետք են հավելվածի առաջխաղացման ժամանակ.

  • Հավելվածի Screenshot-ներ,
  • Icon-ներ, ոչ միայն հիմնական, այլև հավելվածում կիրառվող տարբեր բաղկացուցիչներ,
  • Brand visuals,
  • Հաղորդագրություններ, դիզայներական լուծումներ,
  • Հավելվածի նկարագրություն,
  • Տեսահոլովակներ, որոնք օգտատիրոջը հնարավորություն կտա պատկերացում կազմել հավելվածի մասին,
  • Վիդեո ռեվյուներ:

Մասնագետը խոսեց նաև հավելվածների խանութների օպտիմիզացիայի մասին, ինչը շատ կարևոր է հավելվածի ճանաչելիությունը բարձրացնելու համար, հատկապես այն ժամանակ, երբ պրոդուկտը նորարարական չէ։  Ըստ Սուլթանյանի` այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է նախևառաջ հավելվածի համար ընտրել ճիշտ անվանում, որը կլինի բովանդակային ու կարտահայտի հավելվածի ֆունկցիոնալությունը։ Լավ կլինի անվան մեջ կիրառել բանալի բառեր։ Ցանկալի է, որպեսզի նկարագրությունը կազմված լինի առավելագույնը 167 սիմվոլներից։

Նկարագրությունում պետք է օգտագործել բացառապես բարձր որակի screenshot-եր, որոնք կունենան գրավիչ տեքստ։ Արսեն Սուլթանյանի խոսքով` շատ կարևոր է մշտապես կապի մեջ լինել օգտատերերի հետ, պատասխանել  նրանց արձագանքներին՝ անկախ այն բանից` դրանք դրական են, թե բացասական։

Բանախոսը առանձին անդրադարձավ գովազդային արշավներին և դրանց նրբություններին, ինչպես նաև ձևերին ու գնային քաղաքականությանը։ Խոսելով գովազդի թիրախավորման մասին` նա նշեց, որ այժմ հնարավոր է թիրախավորել ոչ միայն ըստ սեռի և տարիքի, այլև ըստ բնավորության և հետաքրքրությունների։

Առանձին անդրադարձ կատարվեց նաև Facebook-յան գովազդային արշավներին և խոսվեց դրա առավելությունների ու հնարավորությունների մասին։

Առաջխաղացման համար գոյություն ունեն նաև գովազդի այլընտրանքներ, այսինքն` մեթոդներ, որոնք ճիշտ օգտագործելով, հնարավոր է հասնել շատ լավ արդյունքների։ Դրանք են մամուլի հաղորդագրությունների տարածումը, տարբեր թեմատիկ ֆորումներում քննարկումներ ստեղծելը կամ դրանց մասնակցելը, մրցույթների անցկացումը, բլոգերում review-ների առկայությունն ու սոցցանցերում ակտիվության պահպանումը։