Հայկական ավելի քան 40 թիմեր մասնակցեցին «Eurasia Mobile Challenge» մրցույթի դասընթացին

Հոկտեմբերի 8-ին «Eurasia Mobile Challenge» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու մեկօրյա ուսուցողական դասընթացի: Ավելի քան 40 թիմերի 120 մասնակիցներ կարողացան միջոցառման ընթացքում   ներկայացնել, փորձագետների հետ քննարկել և կատարելագործել բջջային տեխնոլոգիաների ոլորտում նոր լուծումներ առաջարկող իրենց գաղափարները:       

Մրցույթի ընթացքում ՏՏ ոլորտի տեղական և միջազգային փորձագետներ ելույթ ունեցան թվային տեխնոլոգիաների, նորարարության և ձեռնարկատիրության վերաբերյալ։ Հատուկ դասախոսություններ ներկայացրրին դոկտոր Ամիր Թարիղպեյման՝ «Lean start-up methodology» թեմայով, Ֆաբիան Կառլոս Գուհլը՝ «Fundrising» թեմայով, Աննա Բոյկոն՝ «Make your mark» ծրագրի ներկայացմամբ և IP Marketing ընկերության համահիմնադիր Արսեն Սուլթանյանը՝ «Բջջային հավելվածների առաջխաղացումը» հատուկ դասընթացով։

«Մրցույթն իրականացվում է «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում՝ նպատակ ունենալով աջակցել երիտասարդներին իրականություն դարձնել իրենց գաղափարները, իսկ նման ուսուցողական դասընթացները կծառայեն ի շահ այս մասնակից տաղանդավոր երիտասարդներին, ովքեր կկարողանան օգտագործել իրենց ձեռք բերված նոր հմտությունները և հնարավորությունները, կօգնեն հասարակայնությանը և բիզնեսին՝ թողնելով իրենց հետքն աշխարհում», – նշեց «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Աննա Բոյկոն։   

   

«Խելացի և տաղանդավոր մարդիկ ամենուր են, սակայն շատ հաճախ նրանք սկսում են ստարտափ նախագծեր, որոնք շատ հնարավորություններ չունեն միջազգային հարթակներում ներկայանալ և այդպես էլ չեն գտնում իրենց տեղը շուկայում: Ես հավատում եմ, որ նման միջոցառումների նպատակը, ինչպիսիք են «Eurasia Mobile Challenge»-ը, լավ առիթ է ընձեռում սկսնակ ստարտափներին կատարելագործել իրենց բիզնես մոդելները և ներկայացնել իրենց նախագիծը միջազգային հարթակներում։ «Eurasia Mobile Challenge»-ը նաև լավ հնարավորություն է ստարտափների համար հանդիպելու, իրենց առջև կանգնած մարտահրավերների մասին խոսելու ու քննարկելու համար», – նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Մրցույթի հաջորդ փուլում յուրաքանչյուր երկրից կընտրվեն երեքական մասնակից, ովքեր իրենց ուժերը կփորձեն տարածաշրջանային կիսաեզրափակչին: Արդյունքում ընտրված երեք լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու «Global Mobile Challenge» մրցույթին, որը տեղի կունենա Բարսելոնայում։

«Eurasia Mobile Challenge»-ի 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ՝ համապատասխանաբար 20.000, 15.000 և 10.000 դոլար, ինչպես նաև սարքավորումներ և անճար ուղեգիր դեպի Բարսելոնա։ Նշենք, որ մրցույթը անցկացվում է արդեն երկրորդ անգամ։

Հիշեցնենք, որ «Eurasia Mobile Challenge»-ի հայաստանյան գործընկերներն են Beeline-ը, րներն են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, «Տեխնոլոգիական զարգացման կենտրոն» հիմնադրամը, ittrend.am ՏՏ լրատվական կայքը, HIVE-ը, IBM ինովացիոն լուծումների և տեխնոլոգիական կենտրոնը, Նոր տեխնոլոգիական կրթական հիմնադրամը, Կոլբա լաբը, Impact Hub Yerevan-ը, «Գրանատուս Վենչուրս»-ը և Armenia Startup Cup-ը։

Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 15-ը: