Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 11)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Union – Combine, Blend, and Edit Photos

Գինը` 1.99$ – անվճար

Սա լուսանկարները համադրելու ու կոլաժներ ստեղծելու հավելված է: Ընտրեք ֆոնի գույնը, շրջանակի ձևը, ավելացրեք լուսանկարները: Կարող եք նաև ավելացնել էֆեկտներ, կարգավորել գույնը:

 

IMPOSSIBLE ROAD

Գինը` 2.99$ – անվճար

Այս խաղում պետք է կարողանալ կառավարել ընթացքի մեջ գտնվող գնդակն այնպես, որպեսզի այն վայր չընկնի ճանապարհից, որը հագեցած է բազմաթիվ արգելքներով:

 

DotSpace – Colorful Grid Checklist Organizer

Գինը` 1.99$ – անվճար

Սա գունագեղ task manager հավելված է, որը կօգնի ծրագրել անելիքները, գնումների ցուցակ կազմել և այլն: Ցանկացած նոր անելիքի կարելի է տալ որևէ գույն ու ձև: Անելիքները կարելի է հեշտությամբ տեղաշարժել կամ միացնել իրար: