Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 12)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

BrainWave Hangover Relief

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հաղթահարել սթրեսը` ցածր հաճախականությամբ ալիքներ լսելու միջոցով: BrainWave-ը հնարավորություն կտա ընտրել ցերեկային ու գիշերային ռեժիմներից մեկը:

 

Splashtop 2 Remote Desktop for iPhone & iPod – Personal

Գինը` 2.99$ – անվճար

Օգտվեք ձեր համակարգչից հեռակա` iPhone-ի կամ iPod touch-ի միջոցով: Սարքերի միջև կապ հաստատելու համար անհրաժեշտ է նախապես համակարգչի վրա տեղադրել համապատասխան ծրագիրը: Միացումը կկատարվի wi-fi կապի միջոցով:

 

Camtinerary

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածը հնարավորություն կտա բացահայտելու լավագույն վայրերը ճամփորդության ժամանակ: Հեշտությամբ տեղեկացեք շրջակա ռեստորանների, հյուրանոցների, խանութների մասին:

 

Shadow Bug

Գինը` 3.99$ – անվճար

Այս խաղում պետք է փրկել անտառը չարագործների գործարանից: Խաղի հերոսը բզեզն է, ով պայքարում է տարբեր հրեշների դեմ: Պետք է արագ կողմնորոշվել ու հնարավորինս շատ թշնամիների վերացնել: