ՏՀՏ գործատուների միությունը և ՀՀ ԿԳՆ կհամագործակցեն 

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԿԳ նախարարությունը և ՏՀՏ գործատուների միությունը, կարևորելով ՏՀՏ ոլորտը՝ որպես երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից և գերական ուղղույուններից մեկը, կնքեցին Փոխըմբռնման հուշագիր։

Հուշագրի հիմնական նպատակն է մասնավոր-պետություն համագործակցությամբ խթանել ՏՀՏ գործիքների լայնածավալ կիրառումը կրթության գործընթացի մեջ, նպաստել մասնագիտական կրթության բարելավմանը, համապատասխանեցնելով այն գործատուների պահանջներին և միջազգային չափանիշներին։

Հուշագրի շրջանակներում ՀՀ ԿԳ նախարարությունը ՏՀՏ գործատուների միության հետ համատեղ առաջին անգամ Հայաստանում կկազմակերպեն ՏՀՏ-կրթություն կոնֆերանսը, որտեղ մեկ հարթակում կքննարկվեն կրթություն-արդյունաբերություն արդյունավետ փոխգործության հնարավորությունները և առկա խնդիրները։

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչանը մասնավորապես նշեց․«Մենք հույս ունենք, որ այս համագործակցությունը, որը հեռու է պոպուլիզմից, հեռու է կարճ էֆեկտներից, միտված է իսկապես Հայաստանում ամուր կրթական բազայի ձևավորմանը: Վստահ ենք, որ այս համագործակցությունը կշարունակվի և նույնիսկ այս հուշագրին լրացնող շատ աշխատանքային ծրագրեր կմշակվեն»։

«Հայաստանը, լինելով և կերտելով գիտելիքահեն տնտեսություն, չի կարող շրջանցել կրթական բարեփոխումների ծրագրերը: Մենք կողմ ենք ֆունդամենտալ, բարձրակարգ կրթությանը, և մեր բոլոր քայլերը ուղղած են լինելու դրան: Վստահ եմ, որ այդ քայլերը ժամանակի ընթացքում կբերեն շատ մեծ փոփոխությունների նաև տեխնոլոգիական կրթության ոլորտում, քանի որ գործատուների համար ամենակարևորը գիտակ, պրոֆեսիոնալ կադրերն են», – նշեց ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։