Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 13)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Ask Me Colors

Գինը` 3.99$ – անվճար

Ուսուցողական հավելված է` նախատեսված 3-6 տարեկան երեխաների համար, ինտերակտիվ կերպով սովորեցնում է գույները, երկրաչափական ձևերը, առարկաների անունները և այլն:

 

CALC Swift

Գինը` 0.99$ – անվճար

Սա հարուստ ֆունկցիոնալով հաշվիչ է, որն օգտակար կլինի ուսանողներին ու ուսուցիչներին: Ունի 50-ից ավելի լրացուցիչ ֆունկցիաներ, թույլ է տալիս Paste անել Copy արված տեքստը: Հավելվածն աշխատում է նաև Apple Watch-ի հետ:

 

Todokit

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանաք համակարգել ձեր օրվա անելիքները: Նոր առաջադրանք ավելացնելու համար պետք է մատը սահեցնել հավելվածի կենտրոնից դեպի ներքև: Կարելի է նաև բոլոր անելիքները դասակարգել` ըստ առաջնահերթության:

 

Materials – Commodities Reimagined

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հետևել տարբեր ապրանքների շուկայական գների տատանմանը:

 

Easy Spending Expense Tracker

Գինը` 2.99$ – անվճար

Վերահսկեք ձեր ծախսերը այս հավելվածի միջոցով, ավելին` այն կօգնի գումար խնայել` միայն կանոնակարգված ծախսեր անելով: